
Լոռու նախկին մարզպետը Մոսկվայի շուկայում 5 բեռնակիրների «շեֆ» է աշխատում

«Հրապարակը» գրում է. «Մոսկվայից ժամանած մեր հայրենակիցներից մեկը նախօրեին պատմեց, թե ինչքան է զարմացել Մոսկվայի Սոկոլնիկիի շուկայում Լոռվա նախկին մարզպետ Արամ Քոչարյանին տեսնելով: Պարզվում է՝ նա այդ մեծածախ շուկայում 5 բեռնակիրների «շեֆն» է, նստում է մի փոքրիկ «բուդկայում» և ղեկավարում սրանց աշխատանքը:
Երբ մեր հայրենակիցն իր զարմանքն է հայտնել, թե ինչով է զբաղված նախկին մարզպետը, վերջինս հանգիստ նկատել է. «Ավելի լավ է էսպես, քան Վազգեն Խաչիկյանի հետ՝ կագեբեի պադվալում»:
Հիշեցնենք, որ նա 2005-2006թթ. աշխատել է Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախագահի տեղակալ:
Մանրամասները` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: