Բաժիններ՝

Սիրիային ռազմական հարված հասցնելուն կողմ է ամերիկացիների 36 տոկոսը. Gallup

Lenta.ru-ի փոխանցմամբ` Gallup ընկերությունը հարցախույզ է անցկացրել ԱՄՆ-ի բնակիչների շրջանում` կապված Սիրիայում ռազմական հնարավոր միջամտություն անցկացնելու հետ: Հարցախույզի արդյունքները վկայել են, որ Սիրիային հարված հասցնելուն աջակցում է ամերիկացիների 36 տոկոսը: Միևնույն ժամանակ 51 տոկոսը դեմ է արտահայտվել դրան, ևս 13 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Gallup-ի վերլուծաբաններ ընդգծել են, որ ռազմական գործողությանն աջակցելու մակարդակն ամենացածրն է բոլոր հակամարտությունների թվում, որոնց վերջին 20 տարում մասնակցել է ԱՄՆ-ը: Օրինակ, 2001 թվականին Աֆղանստան ներխուժելուն կողմ է արտահայտվել ամերիկացիների 82 տոկոսը, իսկ 2003 թվականին Իրաք ներխուժելուն` 59 տոկոսը:

Մինչ այս, ամենացածր արդյունքը գրանցվել էր 1999 թվականին` Սերբիայում իրականացված գործողության նախաշեմին` 43 տոկոս: Gallup-ի հարցախույզն անցկացվել է ԱՄՆ բոլոր նահանգներում սեպտեմբերի 3-4-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս