ԱՄՆ պետդեպարտամենտն Ադանայում իր դիվանագետներին հրահանգել է լքել քաղաքը

Թուրքական Samanyolu Haber հեռուստաալիքի փոխանցմամբ`ԱՄՆ պետդեպարտամենտը Ադանայում գտնվող ամերիկյան հյուպատոսության աշխատակիցներին կարգադրել է լքել քաղաքը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մարի Հարֆը:

Վերջինս այդ որոշումը պայմանավորել է անվտանգության նկատառումներով` ելնելով նրանից, որ Ադանան բավական մոտ է գտնվում Սիրիային, որին ԱՄՆ-ը պատրաստվում է հասցնել ռազմական հարված:

Նշվում է, որ Ադանայում ամերիկացի դիվանագետները տեղափոխվելու են Ստամբուլ կամ Անկարա: Նույն պատճառով ԱՄՆ պետդեպարտամենտը կարգադրել է Լիբանաից ընտանիքների հետ հեռանալ այդ երկրում գտնվող իր դիվանագետների մեծ մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30