Բաժիններ՝

Միջերկրական ծովում հրթիռային փորձարկում են անցկացրել Իսրայելն ու ԱՄՆ-ը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ պարզվել է, որ Միջերկրական ծովում գրանցված բալիստիկ հրթիռների արձակումն Իսրայելի ձեռքի գործն է: Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ հրթիռները փորձարկվել են ԱՄՆ-ի հետ համատեղ փորձարկումների շրջանակներում:

Նա հավելել է, որ հրթիռներն արձակվել են Միջերկրական ծովի ջրատարածությունից, ինչից հետո իսրայելական ռադարները հաջողությամբ հետևել են դրանց: Իսրայելական կողմի հաղորդմամբ՝ հրթիռային փորձարկումն իրականացվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 09.15-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30