ՌԴ ՊՆ-ը գրացնել է Միջերկրական ծովում երկու բալիստիկ հրթիռի արձակում
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արմավիրում (Կրասնոդարի երկրամաս) տեղակայված Հրթիռային հարձակման զգուշացման մասին ռուսական համակարգն այսօր առավոտյան ֆիքսել է Միջերկրական ծովի ջրատարածությունում երկու բալիստիկ հրթիռի արձակում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Ավելի ուշ Դամասկոսում եղած աղբյուրը հայտնել է, որ դրանք ընկել են ջուրը: Պենտագոնի մամուլի ծառայությունը հայտնել է, որ գերատեսչությանը ոչինչ հայտնի չէ Միջերկրական ծովում բալիստիկ հրթիռների արձակման մասին:
ՌԴ ՊՆ-ի մամլո ծառայությունը հայտնել է, որ այդ հրթիռներն արձակվել են Միջերկրական ծովի կենտրոնական հատվածից՝ արևելյան հատվածի ուղղությամբ: ՊՆ-ը հավելել է, որ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տվյալ իրավիճակի մասին զեկուցել է նախագահ Վլադիմիր Պուտինին: