Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններում հարկային ստուգումները դեռ չեն ավարտվել

Այս տարվա փետրվարին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը  հայտարարել էր, որ հարկային մարմինն ուսումնասիրություններ է անցկացնում պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ալեքս Գրիգ» և «Լուսաստղ շուգր» ընկերություններում:

168.am-ի հարցերին՝ անցած ժամանակահատվածում նշված ընկերություններում ի՞նչ է ստուգվել և ի՞նչ նախնական արդյունքներ կան, ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից պատասխանեցին, որ նշված 2 կազմակերպություններում էլ Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվում է պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումներ, որոնք ստուգումների մասին օրենսդրությանը համաձայն այս պահի դրությամբ չեն ավարտվել:

Նկատենք, որ հաշվի առնելով օրերս հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցուցակի տվյալները, «Ալեքս Գրիգ» ընկերության գործերն այնքան էլ լավ չեն. անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ այս տարվա առաջին կիսամյակում ընկերությունը հարկային պարտավորությունները նվազեցրել է 27%-ով:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031