Բաժիններ՝

Ինչ է սպասվում դոլարին այս շաբաթ

Անցած շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը բարձրացել է 0.02%-ով՝ մինչև 410.50 դրամ, իսկ առուվաճառքի ծավալները նախորդ շաբաթվա համեմատ ավելացել են 72.45%-ով՝ հասնելով 22.28 մլն դրամի: Forex Club-ի վերլուծության համաձայն՝ ամերիկյան արժույթի փոխարժեքի բարձրացումը պայմանավորված է բիզնեսի և բնակչության կողմից դրա պահանջարկի պահպանմամբ, մինչդեռ միջազգային արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է՝ գցելով նաև դրա գրավչությունը:

Forex Club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանի կանխատեսմամբ՝ այս շաբաթ դոլարի փոխարժեքը, ամենայն հավանականությամբ կբարձրանա, քանի որ շուկայի որոշ մասնակիցներ կշարունակեն ավելացնել իրենց դիրքերը՝ հաշվի առնելով, որ դոլարը չի կարողանում կայուն հաստատվել 410 դրամ շեմից ներքև: Միաժամանակ, միջազգային շուկայում կանխատեսվող ԱՄՆ դոլարի բացասական վարքագիծը թույլ չի տա, որ դոլարի թանկացումը զգալի լինի:

«Մեր գնահատականներով՝ Հայաստանում կանխիկ դոլարի վաճառքի միջին գինը այս շաբաթ, հավանաբար, կգտնվի 409-414 դրամ միջակայքում»,- ասաց Մ.Վերդյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031