Բաժիններ՝

Նոր պայթյուններ Իրաքում. 48 զոհ և 226 վիրավոր

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Իրաքի տարածքում իրականացվել են մի շարք ահաբեկչություններ, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 48 և վիրավորվել է 226 մարդ: Այս մասին հայտարարել են իրաքյան իշխանությունների ներկայացուցիչները:

Առկա տեղեկատվության համաձայն, միայն մայրաքաղաք Բաղդադում պայթեցվել է ռումբով լի 11 ավտոմեքենա, որոնցից 5-ը պայթեցվել է շիաներով բնակեցված թաղամասերում: Եվս 5 ավտոմեքենա է պայթեցվել Բաղդադից հարավ ընկած Էլ-Մահմուդիա, Էլ-Կուտ, Էս-Սամավա և Բասրա քաղաքներում:

Տարբեր տվյալներով, հուլիսին Իրաքում բռնությունների զոհ է դարձել առնվազն 780 մարդ:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հաղորդվել էր, թե Բաղդադում առավոտյան ժամերին գրանցվել է 8 պայթյուն, ինչի հետևանքով զոհվել է 23 և վիրավորվել է ավելի քան 100 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031