Վրաց պատրիարք Իլյա 2-րդը հուսով է, որ Վլադիմիր Պուտինը կկատարի իր խոստումը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաց պատրիարք Իլյա 2-րդը հուսով է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կկատարի իր խոստումը: Վրացական «9-րդ ալիք» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Իլյա 2-րդը հայտարարել է ռուս պատրիարք Կիրիլն իրեն խոստացել է մոտ ժամանակներս ստեղծել փաստաթուղթ, որում առանձին կդիտարկվեն Աբխազիայում ու Հարավային Օսիայում քրիստոնեությանն առնչվող խնդիրները:

Իլյա 2-րդը հավելել է, որ այդպիսին է նաև նախագահ Պուտինի դիրքորոշումը: Պատրիարքի խոսքերով՝ փաստաթղթում հատուկ ուշադրություն է հատկացվելու Աբխազիայից ու Հարավային Օսիայից փախստականների վերադարձի հարցին, ինչը քննարկվել է հուլիսի 25-ին Իլյա 2-րդի և Պուտինի հանդիպման ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031