Իլյա 2-րդը Մոսկվայում հանդիպել է Պուտինի հետ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաց պատրիարք Իլյա 2-րդը երեկ հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռուսաստանի նախագահը Կրեմլում ընդունել է ուղղափառ եկեղեցու տարբեր առաջնորդների՝ կապված Կիևյան Ռուսիայում քրիստոնեության ընդունման (988) 1025-ամյակի հետ:

Իլյա 2-րդը տվյալ հանդիպմանը ներկա է գտնվել Վրաց ուղղափառ եկեղեցին ներկայացնող 14 բարձրաստիճան հոգևորականների հետ: Իր ելույթում Վլադիմիր Պուտինն ուշադրություն է հրավիրել միջդավանաբանական դիմակայության վրա, ինչը մասնավորապես առնչվում է Մերձավոր Արևելքին ու Հյուսիսային Աֆրիկային, ուր այն կրում է մասշտաբային բնույթ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031