Վլադիմիր Պուտինը փորձելու է Իլհամ Ալիևին համոզել Մաքսային միության հարցում. աղբյուր

Virtualaz.org-ը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, հայտնում է, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի միջև առաջիկա բանակցությունների առանցքային թեմաներն են հանդիսանալու էներգետիկ ոլորտի համագործակցությունը, հնարավոր է՝ նաև Մաքսային միությանն (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) Ադրբեջանի միանալու հարցը:

Պարբերականի տվյալներով՝ Պուտինի Բաքու ժամանելու օրերին Ադրբեջանի մայրաքաղաքում է գտնվելու նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Ակնկալվում է, որ եռակողմ հանդիպման ժամանակ Պուտինն ու Նազարբաևը փորձելու են Ալիևին համոզել Մաքսային միությանն Ադրբեջանի միանալու համար:

Իլհամ Ալիևը ցայժմ քանիցս հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր չէ միանալ հետխորհրդային տիրույթում ինտեգրացիոն որևէ կառույցի: Այդ պատճառով էլ վերլուծաբանները չեն բացառում, որ ապագա բանակցությունները կկրեն բարդ բնույթ:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվում էր, թե Պուտինը Բաքու կարող է ժամանել օգոստոսին, թեև ստույգ ժամկետ չէր նշվել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031