Երևանի ոստիականապետը՝ ակտիվիստների հայտնաբերած պարկուճների ու նրանց այցելած տրանսվեստիտների մասին

Քաղաքապետարանի առջև քաղաքապետ Տարոն Մարգարյանի և քաղաքապետարանի այլ պաշտոնյաների հրաժարականի պահանջով անժամկետ նստացույց հայտարարած ակտիվիստներն այսօր` հուլիսի 28-ի առավոտյան «Ամերիաբանկի» մոտ հայտնաբերել են 12 կրակված պարկուճ: NEWS.am-ի հաղորդմամբ՝ Ակտիվիստների շրջանում մտահոգություն կա, որ այդ պարկուճները նրանց սադրելու մտայնությամբ են հայտնվել այդտեղ:

Այս կապակցությամբ NEWS.am-ը զրուցել է Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետ, ով ընդգծել է, որ կրակված փամփուշտները կրիմինալ չեն պարունակում:

«Փորձաքննություն է նշանակվել, էդտեղ կրիմինալ չկա, որովհետև ռազմամթերք չի: Պարկուճ է ընդամենը, փորձաքննության պատասխանը կգա, անպայման, կտեղեկացվի լրատվամիջոցներին, բայց նախնական ասեմ, որ կրակված փամփուշտները կրիմինալ չեն պարունակում»,- նշել է նա:

Հարցին, թե արդյո՞ք դրանք ոստիկանների գիտությամբ չեն տվյալ տեղում հայտնվել ակտիվիստներին սադրելու նպատակով, Երևանի ոստիկանապետն արձագանքել է ծիծաղով: Վերջինս նույն կերպ է արձագանքել նաև այն հարցին, թե արդյո՞ք հարևանությամբ «բնակվող» տրանսվեստիտների` նախօրեին ակտիվիստներին այցելության հետ իրենք կապ չունեն:

Մանրամասները՝ այստեղ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031