Ստավրոպոլում մարդասպանը գնդկահարել է հայ գործարարի 11-ամյա և 16-ամյա երեխաներին (տեսանյութ)
Lifenews.ru կայքի հաղորդմամբ՝ Ստավրոպոլում դիմակավորված ու զինված մարդասպանը ներխուժել է Ղազարյանների տուն և սպանել հայ գործարարի 11-ամյա և 16-ամյա երեխաներին ու ծանր վիրավորել նրա կնոջը:
«Հետաքննությունը դիտարկում է մի քանի տարբերակ, որոնցից հիմնականի համաձայն՝ մարդասպանությունը կապված է սեփականատիրոջ վարած բիզնես-գործունեության հետ: Դիտարկվում է նաև անձնական թշնամանքի տարբերակը»,- Lifenews-ին հայտնել է Ստավրոպոլի շրջանի հետաքննչական բաժնի ղեկավարի տեղակալ Ելենա Գրիշկոն:
Նշվում է, որ մարդասպանը երեխաներին սպանել է բազմոցի վրա: Լիանա, Արսեն, Խաչատուր և Թամարա Ղազարյանների հարևանները պատմել են, որ սովորաբար նշված բազմոցի վրա քնել են Խաչատուրն ու Թամարան, սակայն այդ երեկո նրանք որոշել են քնել այլ սենյակում, իսկ այդ բազմոցի վրա քնած են եղել 11-ամյա Լիանան և 16-ամյա Արսենը:
Մասնագետների հաղորդմամբ՝ հանցագործը տուն է ներխուժել տանիքից: Մտնելով հյուրասենյակ՝ մարդասպանը չի նկատել, որ բազմոցին քնած են ոչ թե գործարարն ու նրա կինը, այլ երեխաները և մի քանի կրակոց է արձակել նրանց ուղղությամբ:
Կրակոցների ձայնից սենյակ է մտել երեխաների մայրը՝ Թամարան, այդ ժամանակ մարդասպանը հասկացել է, որ սխալվել է, ևս մեկ կրակոց արձակել է Թամարայի ուղղությամբ՝ ցանկանալով սպանել նրան. կրակել է գլխին: Գնդակը կպել է Թամարայի ծնոտին և մնացել ատամների արանքում, ինչի շնորհիվ էլ նա ողջ է մնացել:
Տեսանյութը՝ այստեղ: