Ահա թե որ Արման Սահակյանին է պատկանում 64 համարի երթուղին (լուսանկարներ)

Հուլիսի 26-ին 168.am-ը հրապարակել էր Երևան քաղաքի երթուղիները սպասարկող ընկերությունների և դրանց հիմնադիրների ու բաժնետերերի անունները, որոնց թվում էր նաև 64 համարի երթուղին սպասարկող «ՍԱ-ՂԱ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ն՝ հիմնադիր Սահակյան Արման:

Նույն հրապարակման մեջ մեջբերել էինք նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքը: Վերջինս հերքում էր, որ ինքը կամ իր տղան՝ Արման Սահակյանը որևէ «գծի» տեր են. «Ես գիծ ունեմ, բայց քաղաքական: Եթե գլուխս էսքան հասներ, ես էլ կուզենայի մի գիծ ունենալ: Կա հայտարարագիր, բացեք նայեք: Փողոցի բամբասանքներով ինձ հարցադրումներ մի արեք: Ասում եք՝ տղաս էլ գիծ ունի. բացեք հայտարարագիրը նայեք… Չեք հավատում, մի հավատացեք

Այսօր ֆեյսբուքի օգտատեր Գևորգ Պապիկյանն ապացուցել է, որ վերոնշյալ Արման Սահակյանը հենց Գալուստ Սահակյանի որդին է՝ ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Սորև ներկայացնում ենք Գևորգ Պապիկյանի գրառումն ու նրա տեղադրած նկարները (print screen):

«Ուրեմն լրիվ օրինական մտնում ենք www.e-register.am սայթը: Սեղմում ենք «Որոնում» և որոնում ենք «Սա-Ղա Տրանս» ՍՊԸ (Երևանի լրիվ օրինական գծատերերից մեկն ա): Լրիվ օրինական վճարում ենք 3000 ՀՀ դրամ և տեսնում ենք, որ մասնակիցներից մեկը հանդիսանում է ոմն ոչինչ չասող Սահակյան Արման, բնակվող Արզումանյան 30-19 հասցեում: Հետո լրիվ օրինական մտնում ենք www.elections.am ու ՀՀ ընտրողների ռեգիստրում փնտրում ենք վերոհիշյալ անձին: ԵՎ Օ~ ՀՐԱՇՔ այնտեղ բնակվում է ոմն Սահակյան Գալուստ Գրիգորի ծնված 08/04/1948 (http://www.parliament.am/deputies.php?ID=900&sel=details):
Սենց էլ տհաճ զուգադիպություն… դե արի համոզի, որ դու մենակ քաղաքական գիծ ունես…»:

536202_10151497026651636_1465471149_n993959_10151497026631636_101913969_n

Տեսանյութեր

Լրահոս