Նստացույցի մասնակիցների դեմ սադրա՞նք են պատրաստում (տեսանյութ)
Քիչ առաջ քաղաքապետարանի տարածքում նստացույց հայտարարած քաղաքացիների համար անհարմար պայմաններ են ստեղծվել, անջատել են լույսերը, այնինչ քաղաքապետարանի ներսում լույսերը վառվում են և միացրել են ջուրը խոտերը գիշերվա կեսին ջրելու պատճառաբանությամբ: Այս մասին հաղորդում է Lragir.am կայքը:
Քաղաքացիները նշում են, որ տարածքում շատ են կասկածելի արտաքինով մարդիկ: Տարածքում է նաև քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդու մեքենան: Ի դեպ, նստացույցի պահանջներից մեկը Նավասարդյանին պաշտոնանկ անելն է: Հիշեցնենք, որ Նավասարդյանը նույնպես գծատեր է, ձեւակերպած որդու անունով:
Ակտիվիստները հայտարարում են, որ եթե իրենց հետ որևէ բան պատահի ամբողջ պատասխանատվությունը ոստիկանության, քաղաքապետարանի և վարչախմբի ուսերին է մնալու: Ակտիվիստների պահանջները նստացույցի վայրից՝ Lragir.am-ի տեսանյութում: