Իվանիշվիլին պատրաստ է աշխատանքի վերցնել Քոնդոլիզա Ռայսին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է այն տեղեկատվությունը, թե ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը կարող է դառնալ իր խորհրդատուն.

«Տվյալ տեղեկատվության մասին ես իմացել եմ ոչ վաղ անցյալում: Ինձ համար հաճելի կլիներ, եթե այնպիսի քաղաքական գործիչը, ինչպիսին որ Քոնդոլիզա Ռայսն է, դառնար իմ խորհրդականը: Ես կողջունեի դա և շնորհակալ կլինեի նրան՝ դրա համար: Սակայն դա սխալ տեղեկատվություն է»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ ռուսական Известия թերթը գրել էր, թե ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը Վրաստանի նոր կառավարությանն առաջարկել է իր օգնությունը, որպեսզի Վրաստանի նոր իշխանությունները ավելի լավ «գլուխ հանի» վաշինգտոնյան կոնյուկտուրայից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031