
Հրավիրելո՞ւ են արդյոք Յուրի Վարդանյանին. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Հոգնատանջ» աշխատանքային տարվանից հետո ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը դեռ չի մտածում օրենսդիր աշխատանքից հետո հանգստի մեկնելու մասին, որովհետև էլի աշխատանքներ ունի:
Առաջիկայում ընթանալու են Հայաստանի մարմնակրթական ընդհանուր միության խաղերը, որի պատվավոր նախագահը Գագիկ Ծառուկյանն է, և «դրա հետ կապված՝ բազմաթիվ անելիքներ կան»՝ օրեր առաջ մեր թերթին տեղեկացրել էր Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը:
Իսկ «պատվավոր», համատեղությամբ նաև ՀԱՕԿ նախագահը մարմնակրթական այդ խաղերին մասնակցելու հրավիրելո՞ւ է յուր կոլեգա, սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանին:
«Խաղերի անցկացման հետ կապված հուշագիրն ստորագրվել է դեռ մայիս ամսին` ՀՄԸՄ-ի, ՀԱՕԿ-ի և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև»: «Հրավիրյալների մասին տեղեկությանը ես չեմ տիրապետում»,- տեղեկացրեց Տոնոյանը:
Հիշեցնենք, որ ՀՄԸՄ ղեկավարն է Բագրատ Եսայանը, և եթե «քաղաքականացնենք» սույն միջոցառումը, ապա ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն հերթական անգամ հայտնվում են համագործակցության «գծի մեջ», բայց այլևս առանց Վարդան Օսկանյանի, Լևոն Զուրաբյանի»:
Շարունակությունը՝ «Հրապարակի» այսօրվա համարում: