Բաժիններ՝

Իրաքում գիշերային հարձակումների հետևանքով զոհվել է մոտ 30 մարդ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս գիշեր սուննի ծայրահեղականները մի շարք ահաբեկչություններ են իրականացրել Իրաքի տարածքում: Դրանց հետևանքով զոհվել է մոտ 30 մարդ:

Բաղդադից 160 կիլոմետր հյուսիս ընկած Սուլեյման-Պեկ քաղաքում զինյալները կանգնեցրել են նավթի ցիստեռների շարասյունը և գնդակահարել են 14 վարորդի: Բոլոր սպանվածները շիաներ են:

Չորս զինծառայող էլ զոհվել է իսլամիստների կողմից Բաղդադից Մոսուլ մեկնած զինվորականների փոխադրամիջոցի վրա իրականացրած հարձակման հետևանքով: Մոսուլից հարավ ընկած Շուրա վայրում սուննի զինյալներն ամբողջովին ոչնչացրել են ոստիկանական պահակակետը՝ սպանելով ՆԳՆ 9 աշխատակցի:

Այս շաբաթ «Ալ-Քաիդայի» զինյալները գրոհել էին բանտերի վրա և ազատ արձակել մոտ 500 իրենց համակիրների, որոնք արդեն իսկ ակտիվորեն ներգրավվել են ծայրահեղական գործունեության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031