Բաժիններ՝

Ոստիկանության գնդապետի եղբայրն ինքնասպանության փորձ է արել. մամուլ

«Հուլիսի 23-ին ինքնասպանության փորձ է կատարել «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ, ոստիկանու­թյան գնդապետ Վանիկ Թանգամյանի եղբայրը՝ 64-ամյա Ցոլակ Թանգամյանը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.

«Ըստ տարածված տեղեկությունների՝ Ց. Թանգամյանն իրեն պատկանող Сайга M/К տեսակի 7.62 մմ տրամաչափի հրազենով կրակել է իր կրծքավանդա­կին: Վերջինիս պատկանող Ղափանցյան փողոցի տան հյուրասենյակում հայտնաբերվել է նաև 7.62 տրամաչա­փի պարկուճն ու փամփուշտը:

«Ժողովուրդը» փորձեց կատարվածի շուրջ զրուցել Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ, ոստիկանու­թյան գնդապետ Վանիկ Թանգամյանի հետ, սակայն վերջինս ասաց, որ ինքը գտնվում է հիվանդանոցում. «Եղբայրս նորմալ վիճակում է, էլ բան չեմ կարող ասել»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031