Radio Van-ը նույնպես անվճար կտեղափոխի ուղևորներին
                                    Արդեն երրորդ օրն է մայրաքաղաքի տրանսպորտն աշխատում է 150 դրամ սակագնով, և բազմաթիվ քաղաքացիներ՝ այդ թվում հայտնի դերասաններ, հաղորդավարներ, քաղաքական գործիչներ, երգիչներ ու ակտիվիստներ տարբեր կերպ իրենց բողոքն են արտահայտում ուղեվարձի թանկացման դեմ:
Բազմապիսի բողոքի ակցիաներին է միացել նաև Radio Van-ը, որի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հուլիսի 24-ից ռադիոընկերությունն իր միջոցներով միկրոավտոբուս կտրամադրի, որը քաղաքացիներին անվճար կտեղափոխի տարբեր ուղություններով:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    