Հրաչյա Հարությունյանի կյանքին և առողջությանը «վտանգ չէր սպառնում». Օմբուդսմեն

Մոսկվայի մերձակայքում 18 մարդու կյանք խլած ճանապարհատրանսպորտային պատահարի առնչությամբ Ռուսաստան մեկնած Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը տեսակցել է պատահարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի հետ։

Մոսկվայից «Ազատություն» ռադիոկայանին տված հեռախոսային հարցազրույցում օմբուդսմենը պատմել է, որ «Մատրոսկայա Տիշինա» կալանավայրում հանդիպել է Հրաչյա Հարությունյանի հետ։

«Կարևորը՝ այս պահին նրա կյանքին և առողջությանը ակնհայտորեն վտանգ չէր սպառնում։ Իհարկե, դեռ ունի վնասվածք, որը պետք է ապաքինվի։ Շատ ավելի դրական է, քան մենք բոլորս տեսել էինք այդ տեսաերիզում (դատարանի դահլիճից)։ Անհամեմատելի փոփոխություն կա, բնականաբար, այդ վիճակից, բայց, իհարկե, խնդիրները դեռ կան և խնդիրների մասին ավելի մանրամասն ես կխոսեմ Երևանում»,- մանրամասնել է Կարեն Անդրեասյանը։

Անդրիասյանը նաև պատմել է, որ Ռուսաստանում մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր տեղական պաշտոնյաների հետ, մասնավորապես՝ հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակում, ինչպես նաև հանդիպում է ունեցել Մոսկվայում Հայաստանի դեսպանի հետ։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ դատարանում Հրաչյա Հարությունյանի նվաստացուցիչ տեսքի վերաբերյալ իր մտահոգությունները փոխանցե՞լ է իր ռուսաստանցի պաշտոնակցին, Հայաստանի օմբուդսմենը պատասխանել է. «Ես իմ բոլոր մտահոգությունները, նաև այս ողբերգության հետ կապված, փոխանցել եմ»։

Մանրամասները՝ այստեղ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031