Քուրդ պատգամավորները հանդես են եկել Մուշի հայկական տների ապամոնտաժման դեմ
Թուրքական Ankara լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) Մուշից ընտրված պատգամավորներ Դեմիր Չելիքն ու Սըրրը Սաքըքը հանդես են եկել Մուշի հայկական պատմական տների ոչնչացման դեմ.
«Աքսորված, ցեղասպանության ենթարկված հայերից մնացած պատմական ու մշակութային կառույցները չպետք է ոչնչացվեն վերակառուցման շրջանակներում: Մուշի Քալե թաղամասը հանդիսացել է պատմության ամենացավալի իրադարձություններ վերապրած վայրերից մեկը, և նրա քանդումը խոր ցավ կպատճառի հայ համայնքին: Մուշի քաղաքապետարանը պետք է անմիջապես դադարեցնի ապամոտնաժման գործընթացը»:
Նշվում է, որ Մուշում քանդված տների մի մասի տարիքը կազմել է 150 տարեկան: