Բաժիններ՝

PepsiCo ընկերության գլխավոր տնօրենի բիզնես կանոնները

Ամերիկյան «Forbes» ամսագիրը հրապարակել է PepsiCo ընկերության գլխավոր տնօրեն Ինդրա Նույնիի բիզնես կանոնները:

  1. Եթե ցանկանում եք կատարելագործել ձեր ընկերությունը, նախ և առաջ կատարելագործեք ինքներդ ձեզ. ընկերությունը կգա ձեր հետևից:
  2. Եթե ձեր կյանքում սխալների պատճառով ձախողումներ չեն եղել, ուրեմն շտապե՛ք սխալներ անել: Բացատրեմ՝ ինչու: Երբ ես հիշում եմ իմ կյանքի ամենակարևոր դասերը, հասկանում եմ, որ դրանք սկսվել են իմ սխալներից: Երբ որևէ սխալ եք գործում, մի՛ վհատվեք. 1 րոպե մտածե՛ք և պատասխանե՛ք հետևյալ հարցին՝ ի՞նչ սովորեցրեց ինձ այս սխալը:
  3. Եթե դուք տրամադրված եք, որ ամբողջ կյանքում պետք է սովորեք, ցանկացած հանդիպում ցանկացած մասնագիտության տեր անձի հետ ձեզ համար նշանակալի կլինի:
  4. Հաջողությունը, գումարը, իշխանությունը չեն կարևոր. ինքնագնահատականը երբեք չի որոշվում ունեցվածքի չափով: Իսկական հաջողությունն ինքդ քեզ հետ երջանիկ լինելն ու ինքնաիրացվելն է: Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ դուք ձեզ, ձեր ժամանակը, ձեր կյանքը նվիրում եք նրան, ինչն ամենից շատ եք սիրում անել:
  5. Երբ ես դարձա գլխավոր տնօրեն, տուն վերադարձա ժամը 10-ին և ասացի. «Մայրի՛կ, ես կարևոր նորություն ունեմ»: Ի պատասխան՝ մայրս ասաց. «Թող քո կարևոր նորություններն ու գնա խանութ՝ կաթ գնելու»: Ես գնեցի կաթը, այն մորս աչքերի առաջ թափեցի հատակին ու ասացի. «Ինչո՞ւ հենց ես և ոչ՝ մեկ ուրիշը պիտի կաթ գնի»: Նա նայեց ինձ վրա ու ասաց. «Լսի՛ր, երբ ավտոտնակ ես մտնում, թագդ թող այնտեղ: Դրանով տուն մի արի, քանի որ առաջին հերթին՝ դու մայր ես ու կին: Եթե ընտանիքին կաթ է պետք, դու գնում ես այն: Դա քո կյանքի կարևորագույն դերն է»:
  6. Ինչո՞ւ գալ աշխատանքի և ձևացնել, իբր քեզ հետ ամեն ինչ կարգին է: Ես գալիս եմ աշխատանքի ու ասում. «Ես վիճել եմ ամուսնուս հետ: Ինձ 15 րոպե է անհրաժեշտ սթափվելու համար»: Բոլորը հասկանում են, որ ես նույնպես մարդ եմ:
  7. Ես բոլոր կանաց խորհուրդ եմ տալիս ազատվել մեղքի զգացումից: Ես կարծում եմ՝ մենք բոլորս գենետիկորեն նախատրամադրված ենք մեղքի զգացում ունենալ այն բանի համար, որ աշխատանքին ամբողջությամբ չենք տրվում: Իսկ եթե մենք անում ենք դա, ապա մեզ մեղավոր ենք զգում այն բանի համար, որ ամբողջությամբ չենք նվիրվում ընտանիքին: Եթե դուք հրաժարվեք մեղքի զգացումից, ձեր ուսերից մեծ բեռ կնետեք:
  8. Ես սիրում եմ իմ ընտանիքը, բայց PepsiCo-ն նույնպես իմ երեխան է: Այդ պատճառով ես աշխատանքին որպես սովորական երևույթ չեմ վերաբերվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս