
Android-ի համար նախատեսված Locket հավելվածով հնարավոր է գումար վաստակել

Շատերին է նյարդայնացնում ինտերնետային գովազդը, քանի որ, վերջիվերջո, այն դիտում եք դուք, սակայն, դրա համար գումար աշխատում են ուրիշները: Սակայն Android-ի համար նախատեսված Locket հավելվածը հնարավորություն է տալիս գումար վաստակել սմարթֆոնների օգտատերերին, այն ցուցադրում է հեռախոսի փակված էկրանին գովազդ, և դրա համար գումար ստանում են օգտատերերը:
Իհարկե, դրանով քիչ գումար կարելի է վաստակել, սակայն, ամեն դեպքում…
Այսպես յուրաքանչյուր օգտվող ստանում է մեկ ցենտ, սակայն նա չի կարող 1 ժամում 3 ցենտից ավելի վաստակել: Այսպիսով մեկ օրում կարելի է վաստակել 72 ցենտ (եթե, իհարկե, անընդհատ հիշեք բաներային գովազդը դիտելու մասին): Դուք կարող եք գումարը հանել, երբ ձեր հաշվի մնացորդը կուտակվել է ավելի քան 10 դոլար:
Locket-ի ստեղծողները նաև խրախուսում են իրենց ցանցում ավելացումները, այսինքն` եթե որևէ մեկը նոր մարդու գրանցի, ապա ինքը դրա դիմաց կստանա 1 դոլար:
Հավանաբար, հարկ է մտածել այս հավելվածը ներբեռնելու մասին, քանի որ ցանկության դեպքում, մեկ ամսվա ընթացքում միանգամայն հնարավոր է վաստակել գոնե ձեր բջջային հեռախոսակապի վճարը: