
IBM-ի և Intel-ի եկամուտները նվազել են

Երկու էլեկտրոնիկայի հսկաներ` IBM և Intel ընկերությունները հայտնել են իրենց եկամուտների փլուզման մասին: Այս մասին հայտնում է BBC-ին:
Intel-ի շահույթը երկրորդ եռամսյակում կազմել է 2 մլրդ, ինչը 29%-ով ցածր է մեկ տարի առաջ ստացված շահույթից: Իսկ IBM ընկերության շահույթը՝ նույն ժամանակահատվածում, նվազել է 17%-ով` կազմելով 3.23 մլրդ դոլար: Երկու ընկերությունների հասույթը ևս նվազել է` IBM-ինը` 3%, իսկ Intel-ինը` 5%-ով:
Intel ընկերությունը տուժել է այն պատճառով, որ սպառողները սկսել են ավելի քիչ գնել ավանդական համակարգիչները, իսկ IBM-ը` ավելի քիչ սարքավորումներ է վաճառել և ավելի շատ ծրագրրեր է վաճառել այդ եռամսյակում: