Բաժիններ՝

Զուրաբ Ժվանիայի վերացման ժամանակ Սաակաշվիլին գտնվել է այնտեղ. Մամուկա Արեշիձե

Վրացական «Ալիա» թերթին տված հարցազրույցի ժամանակ Կովկասի հարցերով վրաց փորձագետ, Կովկասյան ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մամուկա Արեշիձեն հայտարարել է, որ արդեն իսկ ավարտված է նախկին (2004-2005) վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան մասին գործը, և որ դրանում ակնհայտորեն երևում է նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մեղավորությունը:

Արեշիձեի խոսքերով` հաստատված տվյալներով, Սաակաշվիլին Ժվանիայի մահվան առնվազն վերջին րոպեներին գտնվել է նրա մոտ. «Ժվանիայի վերացման գործընթացի ժամանակ Սաակաշվիլին գտնվել է այնտեղ: Բացի այդ, ես մոտավորապես գիտեմ, թե այդ գործընթացի ժամանակ ով է գտնվել Սաակաշվիլիի կողքին, սակայն դեռ չեմ ցանկանում խոսել այդ մասին»:

Արեշիձեն հավելել է, որ Զուրաբ Ժվանիայի մահվան հետաքննության արդյունքները հրապարակվելու են նախագահական ընտրություններից հետո, երբ ներկայիս նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կդառնա շարքային քաղաքացի: Պաշտոնական վարկածով` Ժվանիան մահացել է գազի արտահոսքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031