Բաժիններ՝

Ինչպես շահել ոսկե ձուլակտոր Յունիբանկից

Յունիբանկում մեկնարկել է «Շահիր ոսկե ձուլակտոր» աննախադեպ ակցիան: Ոսկե մրցանակների խաղարկությանը կարող են մասնակցել բոլոր այն հաճախորդները, որոնք Յունիբանկում կիրականացնեն հետևյալ գործարքներից որևիցե մեկը`

  • կստանան դրամական փոխանցում «Յունիստրիմ» համակարգով նվազագույնը 100 դոլարի չափով,
  • կստանան դրամական փոխանցում «Յունիստրիմ» համակարգով և կիրականացնեն արժույթի փոխարկում   նվազագույնը 100 դոլարի չափով,
  • կձևակերպեն «Յունիստրիմ» ավանդ:

Ակցիային մասնակցելու համար հաճախորդին բանկում տրամադրվում է հատուկ կտրոն, որը, լրացնելուց հետո, գցվում է խաղարկության համար նախատեսված արկղը: Ակցիայի մրցանակային հիմնադրամը կազմում են 20, 10 և 5 գրամանոց 999 հարգի 9 ոսկե ձուլակտորներ:  Ոսկե ձուլակտորների առաջին հաղթողները հայտնի կդառնան 2013թ.-ի հոկտեմբերին:

«Շահիր ոսկե ձուլակտոր» ակցիան հատուկ մշակված է «Յունիստրիմ» դրամական փոխանցումներ ստացող հաճախորդների համար: Հաշվի առնելով Յունիբանկի լայն մասնաճյուղային ցանցի առկայությունը, խաղարկությանը հարմար կլինի մասնակցել ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի բնակիչներին: Ակցիան կընթանա Յունիբանկի 45 մասնաճյուղերում և կուղեկցվի լայնամասշտաբ գովազդային արշավով:

Հիշեցնենք, որ Յունիբանկում «Յունիստրիմ» դրամական փոխանցումներ ստացող հաճախորդները կարող են ձևակերպել բարձր տոկոսադրույքով համանուն ավանդ: «Յունիստրիմ» ավանդի տոկոսադրույքը կազմում է մինչև 13.5 % տարեկան, ժամկետը` 91-180 օր, արժույթը` ՀՀ դրամ: Դրա համար, եթե դրամական փոխանցումը ուղարկվել է այլ արժույթով, ապա անհրաժեշտ է գումարը փոխարկել: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 30 000 դրամ:

2013թ.-ի մայիսի վերջին Յունիբանկի ավանդների ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 34%-ով և կազմել 111.9 մլրդ դրամ, որից 101.2 մլրդ դրամը ժամկետային ավանդներն են: Ցուցանիշների դինամիկ աճի շնորհիվ, Յունիբանկը ժամկետային ավանդների գծով հանդիսանում է ՀՀ բանկային համակարգի առաջատարը, ինչը վկայում է բանկի հանդեպ բարձր վստահության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս