Բաժիններ՝

Անասնակերի հարցը Տավուշում լուծված է. վստահեցնում են Գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից

Տավուշի մարզում այս տարի անասնակերի, մասնավորապես` խոտի պաշարի հարցը կարելի է լուծված համարել: Այս մասին վստահեցնում են մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից՝ նշելով, որ մինչ այս պահը մարզի տարածքում հնձվել և տեղափոխվել է 25.000 տոննա խոտ, որն, ըստ նախնական հաշվարկների, մինչև խոտհնձի ավարտը կհասնի մոտ 65.000 տոննայի, ինչը լիովին կբավարարի մարզի խոշոր և մանր եղջերավոր անասունների կերի պահանջը:

Նույն աղբյուրի վստահեցմամբ՝ մարզն ապահովված է խոտհնձի համար անհրաժեշտ տեխնիկայով` մեքենայացված և ձեռքի խոտհնձիչներով: Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանի մի շարք մարզերում բնակլիմայական չոր պայմանների պատճառով մարդիկ անասնակերի հավաքման հետ կապված լուրջ խնդիրներ ունեցան, ինչի արդյունքում ստիպված կրճատեցին անասնագլխաքանակը: Այդ ժամանակ գյուղացիական մի շարք տնտեսություններ պարզապես հարկադիր մորթի ենթարկեցին անասուններին` կերի բացակայության և թանկ լինելու պատճառով:

Tavush-anasnaker2 Tavush-anasnaker1

Լուսանկարները` հեղինակի

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031