Բաժիններ՝

Հրաչյա Հարությունյանի հարազատները հաշվեհամար են բացել

Հրաչյա Հարությույանի դուստր՝ Լիլիթ Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ցավակցելով օրեր առաջ Նոր Մոսկվայում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում զոհված մարդկանց հարազատներին, կարեկցելով վիրավորների ընտանիքներին, շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր այս ծանր օրերին զորավիգ եղան ինձ, իմ հորն ու իմ ընտանիքին: Ուզում եմ երախտիքի խոսքս հղել Հայաստանում և ողջ աշխարհում ապրող այն մարդկանց, ովքեր հայտնեցին իմ ընտանիքին օգնելու պատրաստակամություն, անհանգստացան հորս ճակատագրով ու նաև բոլոր նրանց ովքեր ոչ միայն հաղորդագրության, զանգերի այլ նաև մեր տուն այցելելու միջոցով զորակցեցին մեզ:

Բոլոր այդ բարեհոգի ու օգնության պատրաստ մարդկանց առաջարկով և խնդրանքով ես ստեղծեցի հաշվեհամար, ու կանխավ շնորհակալ եմ նրանց, ովքեր իրենց համեստ ֆինանսական աջակցությամբ զորավիգ կլինեն ինձ ու իմ ընտանիքին, և նաև նրանց, որոնց հնարավորությունները չներեցին մեզ օգնել:
Կից ներկայացնում եմ հաշվեհամարները»՝
24105013280200 դրամ / AMD
24105013280201 ԱՄՆ / USD
24105013280202 Ռուբլի / RUR

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս