Սիրիայի ապստամբների կողմից մարտնչում են Արևմտյան երկրների հարյուրավոր կամավորներ. Time
Ամերիկյան Time պարբերականի փոխանցմամբ՝ Ավստրալիայի անվտանգության ծառայության ու հետախուզության տնօրեն Դևիդ Իրվայնը հայտարարել է, որ Արևմտյան երկրներից մի քանի հարյուր կամավորներ ակտիվորեն մասնակցում են Սիրիայում մղվող ռազմական գործողություններին:
Նրա տվյալներով՝ Արևմտյան երկրների թվում Ավստրալիան առաջատար է Սիրիական պատերազմին մեկնած մարդկանց քանակով. «Ավստրալիայից մարտնչելու նպատակով Սիրիա է մեկնել ավելի քան 200 մարդ:
Սիրիա մեկնող ավստրալացիների քանակը կտրականապես աճում է. մեկ տարում նրանց քանակը կրկնապատկվել է: Ընդ որում, Ավստրալիայի մուսուլմանական համայնքը համեմատաբար մեծ չէ՝ մոտ կես միլիոն մարդ:
Մեծ Բրիտանիայից, որտեղ ապրում է 2.7 միլիոն մուսուլման, Սիրիական պատերազմին է մեկնել հարյուրից քիչ ավելի մարդ, իսկ Ֆրանսիայից, ուր ապրում է 4.7 միլիոն մուսուլման՝ 120 մարդ: ԱՄՆ-ից Սիրիա մեկնած և ապստամբների կողմից հանդես եկողների քանակը չի գերազանցում տասնյակը, թեև ԱՄՆ-ում բնակվում է ավելի քան 2 միլիոն մուսուլման:
Ավստրալական հատուկ ծառայությունների առանձնակի մտահոգությունը հարուցում է այն հանգամանքը, որ Սիրիայում մարտնչող երկրի քաղաքացիների մոտ կեսը գտնվում է «Ալ-Քաիդայի» հետ սերտորեն կապված «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման շարքերում»: