Բաժիններ՝

Սուրբ Աստվածամայր կենտրոն տեղափոխված 5-ամյա երեխան մահացել է

Երեկ՝ հուլիսի 15-ին, Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում մահացավ 5-ամյա Լիլիթ Հովհաննիսյանը, ում նշված կենտրոն էին տեղափոխել Արմավիրի բժշկական կենտրոնից: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 11-ին վրաերթ էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ, 35-ամյա Արթուր Գևորգյանը Արմավիր քաղաքի Երևանյան-Հանրապետություն փողոցների խաչմերուկում իր կողմից վարած ГАЗ 24 մակնիշի 05 OL 589 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել հետիոտն, 5-ամյա Լիլիթ Հովհաննիսյանին: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վարորդը փախուստի չէր դիմել և երեխային տեղափոխել էր Արմավիրի բժշկական կենտրոն, որից հետո մեղայականով ներկայացել էր ոստիկանության Արմավիրի բաժին: Արմավիրի բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել էին, որ երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

shamshyan.com 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս