
Լոնդիկի տանիքի ներքո. մամուլ

««ՉԻ» տեղեկություններով՝ միջադեպ է տեղի ունեցել Վեդի քաղաքի հիվանդանոցի տնօրեն Մելքոն Տալոյանի և գործավար Սիրուն Մալխասյանի միջև»,- գրում է «Չորրորդ Իշխանություն» օրաթերթը և շարունակում.
««ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ տնօրենը որոշել է աշխատանքից ազատել գործավարուհուն և հայհոյանքներ է տեղացել նրա հասցեին: Վերջինս ստիպված է եղել օգնության կանչել ամուսնուն և ոդուն:
Հիվանդանոցի աշխատակիցների ջանքերով հաջողվել է կանխել ծեծկռտուքը, որը հետագայում տեղափոխվել է հիվանդանոցի պատեից դուրս և վերածվել տղայական «ռազբորկայի»:
«ՉԻ» տեղեկություններով՝ միջադեպի հաջորդ օրը Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը (Լոնդիկ) իր հովանավորյալ Մելքոն Տալոյանին աջակցելու համար այցելել է Վեդի և տնօրենին «դուխ» տվել, որ ոչնչից չվախենա՝ նույնիսկ մեծամասշտաբ «ռազբորկաներից» ու նույն ոգով էլ շարունակի»:
Շարունակությունը՝ «ՉԻ» այսօրվա համարում: