Բաժիններ՝

«Արդշինինվեստբանկում» մեքենայությունները շարունակվո՞ւմ են. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Վարդենիս» մասնաճյուղում տիրող խայտառակ իրավիճակի մասին «Ժոդովուրդի» նախորդ հրապարակման հիման վրա ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Հիշեցնենք, որ մարդիկ իրենց ոսկեղենը գրավադրել են այս բանկում, սակայն տոկոսադրույքի համապատասխան վճարումները կատարելուց հետո չեն կարողանում հետ ստանալ այն, բանկից պատ­ճառաբանում են, թե կտրոնների մի մասը կեղծ է: Թե ինչպես են բանկից կեղծ կտրոններ տրվել բնակիչներին, դեռ պարզ չէ:

Երեկ «Ժողովուրդը» տեղեկացվ, որ երբ տուժած քաղաքացի Անուշավան Բադալյանը, կեղծ կտրոնները ձեռքին, մտել է բանկի կառավարիչ Արտյոմ Մկրտչյանի մոտ՝  հաշիվ պահանջելու, կառավարիչը վերցրել է կեղծ կտրոնն ու հետ չի վերադարձնում: Իսկ մեկ այլ քաղաքացուց վերցրել ու տեղում պատռել է կտրոնը՝ ասելով, թե այն կեղծ է ու ոչ մի արժեք չունի: Մինչդեռ դա քաղաքացու վճարած գումարի հիման վրա տրված միակ «փաստա­թուղթն» էր:

Մեր տեղեկություններով՝ «Արդշինինվեստբանկից» տուժածների թիվը 100-ից անցնում է: Հիշեցնենք, որ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի Վարդենիս մասնաճյուղի նախկին կառավարիչ Արման Բաղդասարյանը տարիներ առաջ նախնական համաձայնության գալով մասնագետ Հ. Համբարձումյանի, անհատ ձեռնարկատեր Խ. Շաբոյանի և «Վարսարթ» ՍՊԸ-ի տնօրենի հետ ձևակերպել էր կեղծ վարկեր: Այժմ Ա. Բաղդասրայնաը դատապարտված է: Դատարանը նրա համար պատիժ է սահմանել ազատազրկում 9 տարի ժամկետով»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս