
ՕԵԿ տնօրենների վրա «նալոգ» են դրել. մամուլ

««ՉԻ» տեղեկություններով՝ վերջերս ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի առաջնորդած «Օրինաց Երկիր» կուսակցությունը մի ուշագրավ նախաձեռնությամբ է հանդես եկել: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այն դպրոցներում, որտեղ նվիրյալ ՕԵԿ-ական տնօրեններ են աշխատում, նրանց պարտադրել են 500-ական դրամ փոխանցել «Օրինաց երկիր» կուսակցությանը»,- գրում է «Չորրորդ Իշխանություն» օրաթերթը և շարունակում.
«Թե ինչո՞ւ է ՕԵԿ-ը որոշել մանկավարժների հաշվին հրստացնել իր կուսակցության բյուջեն՝ դժվար չէ կռահել: Նկատենք, որ Արթուր Բաղդասարյանն ի զորու է քարից անգամ փող քամել, և դրա վկայությունը նրա բազմաթիվ բիզնեսների առկայությունն է: Հիշեցնենք, որ նրա համար բիզնեսի աղբյուր են նաև բարձրագույն և միջին մասնագիտական որոշ հաստատություններ»:
Շարունակությունը՝ «ՉԻ» այսօրվա համարում: