Բաժիններ՝

Ի՞նչ կոշտ վեճ էր եղել Ֆյուլեի և ՀԱԿ-ի հանդիպման ընթացքում. մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Օրեր աոաջ ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը հանդիպեցին ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Լ. Զուրաբյանը հանդիպումից հետո հայտարարեց, որ «բավականին կոշտ վեճի դրվագներ էլ եղան»:

Aravot.am-ը Վ. Կարապետյանից հետաքրքրվեց՝ մասնավորապես ի՞նչ «կոշտ» հարցեր են քննարկվել: Պարոն Կարապետյանը պատասխանեց.

«Մենք մեր վերապահումները փոխանցեցինք, որ ԵՄ-ն ոչ բոլոր հարցերում է համախմբված: Լսեցինք այդ խնդիրների վերաբերյալ հանձնակատարի մոտեցումները: Մենք բարձրացրել էինք քաղբանտարկյալների առկայության խնդիրները, որ արհեստական կերպով Տիգրան Առաքելյանի և մեր երիտասարդների գործի քննաթյունը ձգձգվում է, և չկա որևէ արձագանք ԵՄ-ի կողմից, կամ ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխության կոչերը, որոնք հնչում էին ընտրություններից աոաջ, մինչդեռ ընտրություններից հետո չկար արձագանք այդ խնդիրների վերաբերյալ: Ուստի որոշակի վերապահումներ են առաջանում, ինչի մասին մենք բաց խոսում ենք մեր գործընկերների հետ»:

Հետաքրքրվեցինք՝ եվրոպացի չինովնիկների նման պահվածքի պատճառը ո՞րն է: Վ. Կարապետյանը պատասխանեց. «Նրանք շատ ուզում են, որ ՀՀ-ն ստորագրի Ասոցացման համաձայնագիրը և գնում են զիջումների, ընդառաջում են ՀՀ իշխանություններին»»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտի» այօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս