
Վարդան Օսկանյանի անվան հետ կապված փողերի լվացման աղմկոտ գործի նախաքննությունն ավարտված է. մամուլ

««ՀԺ»-ին հայտնի է դարձել, որ երեկ առավոտյան Ազգային անվտանգության ծառայություն է հրավիրվել արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը: Նրանից, սակայն, մեկնաբանություն ստանալ չի հաջողվել»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու հավելում.
«ԱԱԾ մեր աղբյուրները հայտնում են, որ փողերի լվացման աղմկոտ գործի նախաքննությունը, որով Օսկանյանն անցնում է որպես մեղադրյալ, ավարտվել է: ԱԱԾ մամուլի խոսնակը տեղեկությունը պաշտոնապես չի հաստատել:
Ըստ «ՀԺ» աղբյուրների, Ազգային անվտանգության ծառայությունն այդ մասին պաշտոնապես կհայտարարի առաջիկայում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «ՀԺ»-ի այսօրվա համարում: