
Դավութօղլուն հերքել է, որ Իսրայելը Սիրիային հարվածել է Թուրքիայի տարածքից

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն այսօր մեկնաբանել է մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե Իսրայելը Սիրիայի տարածքին հարվածել է Թուրքիայի տարածքից:
Դավութօղլուն հերքել է այդ տեղեկատվությունը. «Տվյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և ամբողջովին կեղծիք է: Թուրքիան ոչ մի դեպքում չէր կարող մասնակցել Իսրայելի ամեն տիպի ռազմական գործողությանը: Նման լուրերի տարածման նպատակը Թուրքիային վարկաբեկելն է»: