Բաժիններ՝

Ահմադինեժադն Իրանի նախագահի պաշտոնում իր վերջին այցը կատարելու է դեպի Իրաք

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մահմուդ Ահմադինեժադը՝ որպես Իրանի նախագահ, իր արտասահմանյան վերջին այցը կատարելու է դեպի Իրաք: Ահմադինեժադն Իրաք է ժամանելու հուլիսի 18-ին:

Երկօրյա այցի շրջանակներում Ահմադինեժադը հանդիպումներ է ունենալու Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի, փոխնախագահ Խուդիար ալ-Խոզաիի և այլ պաշտոնատար անձանց հետ:

Այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են տարբեր ոլորտներում փոխադարձ համագործակցության հետագա ընդլայնման ուղիները: Ահմադինեժադը պաշտոնական այցով Իրաք է հրավիրվել դեռ այն ժամանակ, երբ չէր վատթարացել Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի առողջական վիճակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031