Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը՝ 2 գոլային փոխանցման հեղինակ. Բուրսասպոր – Բորուսիա՝ 1:4 (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի՝ Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելուց ի վեր Յուրգեն Կլոպի սաները երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրին և երկրորդ վստահ հաղթանակը տարան:

Գերմանական ակումբի կազմում կրկին փայլուն խաղ ցուցադրեց Հենրիխ Մխիթարյանը, ով առաջին խաղում դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ, իսկ թուրքական «Բուրսասպորի» հետ խաղում երկու գոլային փոխանցում կատարեց:

Նշենք, որ երկու հանդիպումներում էլ մեր կիսապաշտպանը խաղադաշտ մտավ իր թիմի մեկնարկային կազմում և ընդմիջմանը փոխարինվեց:

«Բուրսասպոր» – «Բորուսիա»՝ 1:4

1:0 – Լևանդովսկի (13′, Մխիթարյանի փոխանցումից), 2:0 – Օբամեյանգ (45′, Մխիթարյանի փոխանցումից), 3:0 – Ռոյս (), 4:0 – Ազիզ (69′, ինքնագոլ), 4:1 – Չինազ (89′):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031