Բաժիններ՝

«Նոր Մոսկվայում» ավտոբուսին բախված բեռնատարի վարորդը Հայաստանի քաղաքացի է

«Նոր Մոսկվայում» տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, որի ժամանակ միմյանց էին բախվել մարդատար ավտոբուսը և բեռնատար մեքենան, զոհվել է 18 , տուժել՝  55 մարդ: Այս մասին գրում է Փաստինֆոն՝ հղում անելով «РИА Новости»-ին:  Գործակալությունը տեղեկացնում է, որ ավտոբուսը բախման հետևանքով շրջվել և երկու կես է եղել:   Ավտոբուսը Պոդոլսկից  Ժոխովո գնալիս է եղել: «ԿԱՄԱԶ» մակնիշի  բեռնատարը դուրս է եկել երկրորդային ճանապարհից և բախվել ավտոբուսին, որի հետևանքով վերջինիս  ետևի հատվածը պոկվել և առանձնացել է:    Բեռնատարի վարորդը, որն ըստ նախնական տվյալների վթարի մեղավորն է, ողջ է և հիմա գտնվում է Բոտկինի հիվանդանոցում: Պարզվել է, որ այդ «ԿԱՄԱԶ» -ի  վարորդը Հայաստանի` 46-ամյա  քաղաքացի է, ով  տարվա ընթացքում 6 անգամ  ենթարկվել է վարչական տույժերի՝ երթևեկության կանոնները խախտելու համար:   Վթարի փաստով հարուցվել է քրեական գործ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս