Բաժիններ՝

Արազ Օզբիլիսը հաստատում է, որ Մոնակոն հետաքրքրված է իր ծառայություններով

Հայաստանի հավաքականի և Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը հաստատել է, որ ֆրանսիական «Մոնակոն» հետաքրքրված է իր ծառայություններով, ինչպես նաև հայտարարել է, որ ֆուտբոլային հայտնի գործակալ Դմիտրի Սելյուկը չի պաշտպանում իր շահերը։ «Այո, դա ճիշտ է։ «Մոնակոն» ցանկանում է ձեռք բերել ինձ։ Իմ ծառայություններով հետաքրքրված են նաև մի քանի մոսկովյան, մեկ ուկրաինական և թուրքական ակումբներ։

Բայց տվյալ պահին ես «Կուբանի» խաղացող եմ և չեմ կարող ասել` ինչ կլինի վաղը։ Մնացած բոլոր հարցերը պետք է ուղղել ակումբի ղեկավարությանն ու իմ գործակալին։ Ես «Այաքսից» «Կուբան» եմ տեղափոխվել առանց որևէ մեկի միջամտության։ Երրորդ անձի հետ ոչ մի փաստաթուղթ չեմ ստորագրել։ Սելյուկ իմ գործակալը չի և երբևէ չի եղել»,- Օզբիլիսի խոսքն է մեջբերում Sport-express-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031