Ուսանողը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, իսկ հետիոտնը ոստիկաններին հայտնում էր, որ հեծանվից է վայր ընկել
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 10-ին Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ինչպես shamshyan.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12:00-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոն է տեղափոխվել Տիգրան Մանուկյանը, ով հիվանդանոց եկած ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է հեծանիվ վարելիս աստիճանավանդակից ցած ընկնելու հետևանքով: Ձեռնարկված օպերատիվ հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում Արարատի մարզի ոստիկանները պարզել են, որ Տ. Մանուկյանի հայտնած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և նա վնասվածքը չի ստացել տանը վայր ընկնելու հետևանքով: Պարզվել է, որ Արարատի մարզի Բերքանուշ գյուղի բնակիչ, 19-ամյա Ասատուր Մուրադյանը, այդ օրը վարելով իր անվամբ գրանցված Mercedes մակնիշի 72 AՍ 777 համարանիշի ավտոմեքենան, Բերքանուշ-Դվին ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել Տ. Մանուկյանին, որից հետո նրան տեղափոխել է հիվանդանոց և մեկնել տուն:
Ամբողջական հրապարակում՝ shamshyan.com-ում