Բաժիններ՝

Երևանում հագուստեղենի խանութներից գողությունների թիվը կտրուկ աճել է. մամուլ

«Երեկ ահազանգ ստացանք, որ Երևանում հագուստեղենի վաճառքով զբաղվող խանութներից գողությունների թվի կտրուկ աճ է նկատվում: Այդ երևույթը հատկապես տարածված է բրենդային՝ համեմատաբար թանկ հագուստեղենի խանութներում»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.

«Գողությունների հարաճուն դինամիկան ստիպում է այդ խանութներին արտառոց հակաքայլեր ձեռնարկել: Բանը հասել է այնտեղ, որ առանձին դեպքերում հաճախորդները նույնիսկ հնարավորություն չեն ունենում հագուստը գնելուց առաջ փորձել այն:

Վաճառողների պնդմամբ, հատկապես կանայք հանդերձարաններում հագուստների վրայից մկրատով հեռացնում են անվտանգության մագնիսները և դուրս հանում դրանք խանութից:

Սա նոր երևույթ է Հայաստանում: Մինչև վերջերս հայաստանցիներն իրար սարսափահար պատմում էին Եվրոպայում խանութներից մեր հայրենակիցների գողությունների մասին: Այս երևույթը փաստորեն ներգաղթել է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031