Ռոբերտ Քոչարյանի դուստրը հետաքրքրված է կոսմետիկայի շուկայով. մամուլ
««ՉԻ» տեղեկություններով՝ տևական ժամանակ է ինչ Պետական եկամուտների կոմիտեն ստուգումներ է իրականացնում «Օրիֆլեյմի» ֆիրմայում: Նկատենք, որ կոսմետիկ միջոցների այս ֆիրման Հայաստանում գործունեություն է ծավալում «դիստիբյուտորական» ցանցի միջոցով: Այսինքն՝ ֆիրման ունի ներկայացուցիչներ, որոնց միջոցով էլ իրացվում է ֆիրմայի ապրանքը, իսկ այն վաճառողները ընդգրկվում են ցանցի մեջ՝ շահույթ ունենալով վաճառված ապրանքից և ֆիրմայի տված տոկոսներից: Ըստ այդմ՝ այդ մարդիկ դուրս են շահութահարկով և եկամտահարկով հարկվելու հնարավորությունից»,- գրում է «Չորրորդ Իշխանություն» օրաթերթն ու հավելում.
«Հիմա ընկերությունում սկսված ստուգումները մի շարք հարցեր են առաջացրել ֆիրմայի հայկական ներկայացուցչության առջև:
«ՉԻ» տեղեկություններով՝ կոսմետիկայի շուկայում նոր ցանցերի հիմնադրման լուրջ նախաձեռնությամբ է առաջիկայում հանդես գալու Ռոբերտ Քոչարյանի դուստրը»:
Շարունակությունը՝ «ՉԻ» այսօրվա համարում:
Լուսանկարը՝ bravo.am-ի: