Ինչպես են բերման ենթարկում Գարեգին Չուգասզյանին (տեսանյութ)

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Երևանի Ազատության հրապարակում կայացավ Նախախորհրդարան քաղաքացիական նախաձեռնության հերթական հանրահավաքը, որից հետո Չուգասզյանը հանրահավաքի մասնակիցներին առաջարկեց բարբարոսություն անհապաղ դադարեցնելու համար հավաքը շարունակել Փակ շուկայի դիմաց: Սակայն հավաքի մասնակիցների երթը Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկի մոտ կասեցրեցին ոստիկանները. Ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ երթն անօրինական է:

Մաշտոցի պողոտայով դեպի Փակ շուկա շարժվելու ժամանակ ոստիկանության կողմից Երևանի ոստիկանության կենտրոնի բաժանմունք է տեղափոխվել Գարեգին Չուգասզյանը:

Civilnet-ի նկարահանող խումբը ներկա է եղել երթին և ֆիքսել է՝ ինչպես են ոստիկաններն արգելում երթն ու բերման ենթարկում Գարեգին Չուգասզյանին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս