Բաժիններ՝

Վրաստանի նախագահի թեկնածուների քանակն ավելացել է մեկով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի Քրիստոնեա-դեմոկրատական շարժումը նախագահի թեկնածու է առաջադրել կուսակցության լիդեր Գեորգի Տարգամաձեին.

«Մենք մասնակցելու ենք նաև հոկտեմբերի 27-ի նախագահական ընտրություններին: Բոլոր ընտրություններին մասնակցելն ունի ոչ միայն իմաստ, այլև հանդիսանում է մեր անձնական, կուսակցական, ազգային պարտականությունը:

Ես իդեալիստ եմ և հավատում եմ, որ քրիստոնեական էթիկայի վրա կառուցված քաղաքականությունը կարող է ուժեղացնել երկիրը: Հենց այդ պատճառով էլ ես որոշեցի մասնակցել նախագահական ընտրություններին»:

Վրաստանի նախագահական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 27-ին: Սրանից առաջ Վրաստանի ԿԸՀ-ը նախագահի թեկնածուներից արդեն իսկ ստացել է 7 հայտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031