Դոլարը շաբաթը փակում է թուլացած
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 12-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 409.53 76 դրամ։ Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.06%-ով կամ 0.23 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 5 միլիոն 60 հազար դոլար։ Առևտրային բանկերը դոլարը գնում են միջինը 408 դրամով, վաճառում 411 դրամով։