Բաժիններ՝

Բռնաբարության մասին սուտ մատնություն տալու համար մեղադրանք է առաջադրվել

24-ամյա Նելլի Սիմոնյանին  սուտ մատնության մեղադրանք է առաջադրվել:  Ըստ մեղադրանքի` գիտակցելով կեղծ տեղեկատվություն տրամադրելու հանգամանքը՝ նա  2013թ. ապրիլի 8-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում իրականությանը չհամապատասխանող հաղորդում է տվել առ այն, որ 2013թ. ապրիլի 5-ին Երևանի Կորեայի Ձորում Արծրուն անունով անձնավորությունը բռնաբարել է իրեն:

Նելլի Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  333-րդ հոդվածի առաջին մասով՝  Սուտ մատնություն, խափանման միջոց ընտրվել՝  չհեռանալու մասին ստորագրությունը:

Գործն ընդունվել է Երևանի  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Մխիթար  Պապոյանի վարույթ:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031