Կառավարությունը խափանեց ՕԵԿ-ի պլանները
ԱԺ ՕԵԿ-ական պատգամավորներ Հեղինե Բիշարյանը և Հովհաննես Մարգարյանը օրենսդրական նախաձեռնությամբ դիմել են ՀՀ կառավարություն, որով առաջարկում են 2014թ-ին Խնայդրամարկղերում ներդրված ավանդների վերադարձման առաջնահերթություն սահմանել Արցախյան պատերազմի մասնակիցների՝ ազատամարտիկների համար, ինչպես 2010 թվականին դա իրականացվեց Հայրենական Մեծ Պատերազմի մասնակիցների նկատմամբ:
Հիշեցնենք, որ հատկապես ավանդների վերադարձի վրա էր կառուցված այս կուսակցության նախընտրական քարոզչությունը:
Սակայն, կառավարությունն իր այսօրվա որոշմամբ, ի չիք դրաձրեց ՕԵԿ-ի’ իր նախընտրական խոստումները կատարելու հույսերը:
Բանն այն է, որ առանց ՕԵԿ-ի նախաձեռնության էլ, պարզվում է, կառավարությունն արդեն ծրագրել էր 2014թ-ից վերսկսել ավանդների վերադարձման ծրագիրը իսկ մինչ այդ սահմանելու է ավանդների փոխհատուցման առաջնահերթությունների նոր չափորոշիչներ:
Ի դեպ, ՕԵԿ պատգամավորները չէին կարող այս մասին չիմանալ, քանի որ այս տարի մայիսին ԱԺ հավանությանն արժանացած Կառավարության ծրագրով նախատեսված էր ԽՍՀՄ խնայբանկում մինչև 1993թ. ներդրված ավանդների դիմաց փոխհա¬տուցման տրամադրման ծրագիրը:
Ավելին, արդեն սահմանված է նաև, որ 2014-2016թթ.-ին պետական բյու¬ջեյից այդ նպատակի համար տարեկան կհատկացվի 1.5 մլրդ դրամ: