Վառնայի և Վելիկոպրեսլավսկի մետրոպոլիտ Կիրիլը խեղդվել է ծովում
Վառնայի և Վելիկոպրեսլավսկի մետրոպոլիտ Կիրիլը խեղդվել է ծովում: Այդ մասին հաղորդում է «itar-tass»-ը՝ հղում անելով այսօր Բուլղարիայի ԶԼՄ-ներով տարածված հաղորդագրությանը:
Ըստ Վառնա քաղաքի դատախազության վստահելի աղբյուրների` նախնական ստուգումները ցույց են տվել, որ զոհվածի մարմնի վրա բռնի գործողությունների հետքեր չկան: Սակայն չի հաղորդվում, թե ինչպիսին են դիահերձման ընթացքում արձանագրված տվյալները:
Վառնայի և Վելիկոպրեսլավսկի մետրոպոլիտ Կիրիլի մարմինը հայտնաբերվել է այսօր Վառնա քաղաքից ոչ շատ հեռու գտնվող Տրակատա հանգստավայրում: Ականատեսները հայտնել են, որ մետրոպոլիտի մոտ եղել է ջրասուզակի շնչառական խողովակ և դիմակ: Նրանք նաև ասել են, որ մետրոպոլիտը հաճախ էր այդ ծովափին ձկնորսությամբ զբաղվում:
«ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը տեղեկացնում է, որ յուրաքանչյուր ժամը մեկ Սոֆիայի Ուսպենիայի Սուրբ Տիրամոր տաճարում հնչեցվում են սգո զանգերը:
«Փաստինֆո»